Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործել է մինչև 1999-09-03Բացել ARLIS-ում

Հոդված 16.

Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացնել պետական բյուջեի փաստացի ստացված մուտքերի սահմաններում: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում պաշտպանվածության են ենթակա և ամբողջ ծավալով ֆինանսավորվում են`

աա) պետական նպաստները, սոցիալական և փոխհատուցման վճարները, աշխատավարձը (դրամական բավարարումը) և դրան հավասարեցված վճարները, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումները,

աբ) պետական ներքին և արտաքին պարտքի սպասարկման և մարման ծախսերը,

ագ) ռազմական և ազգային անվտանգության կարիքների սպասարկման գծով ծախսերը,

ադ) միջպետական համաձայնագրերի համապատասխան կատարվող վճարումները,

աե) համայնքների բյուջեներին տրվող դոտացիաները.

բ) մինչև 2000 թվականի հունվարի 1-ը երկարաձգել 1998 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ԼՂՀ-ին հատկացված բյուջետային վարկի մարումը` 7.689.0 միլիոն դրամ գումարով.

գ) նախորդ տարիներին տրամադրված պետական բյուջեի երաշխավորագրերի սպասարկման համար Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդում պահուստավորված` երաշխավորյալների կողմից իրենց 1999 թվականի պարտավորությունների կատարման շնորհիվ ազատված հատկացումները սույն օրենքի N 4 հավելվածով սահմանված ծավալով ուղղել այդ հավելվածով նախատեսված ծախսերի ֆինանսավորմանը.

դ) հաստատել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 2-րդ կետում ամրագրված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների խրախուսման նպատակային ֆոնդի օգտագործման կարգը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։