Հոդված 9
Հոդված 9.
Հաստատել`
ա) սույն օրենքի 7 հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը, ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների, սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն.
բ) Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեից համայնքներին «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվող հատկացումների ծավալների ըստ գործոնների բաշխման հետևյալ տեսակարար կշիռները` սույն օրենքով համահարթեցման դոտացիաների գծով հաստատած հատկացումների ամբողջ ծավալում`
բա) ըստ պետության կողմից առաջնային օժանդակություն ստանալու գործոնի` 15 տոկոսը, ընդ որում 4 տոկոսը բաշխվում է համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի և գույքահարկի մակարդակի չափանիշով և 11 տոկոսը` բնակչության թվաքանակի չափանիշով,
բբ) ըստ համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի և գույքահարկի մակարդակի և ըստ բնակչության թվաքանակի գործոնների` 85 տոկոսը, ընդ որում 70 տոկոսը բաշխվում է ըստ համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի և գույքահարկի մակարդակի գործոնի և 15 տոկոսը` ըստ բնակչության թվաքանակի գործոնի.
գ) Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով դոտացիաներ տրամադրելու նպատակով նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալի բաշխումն ըստ համայնքների` սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն: