Հոդված 14
Հոդված 14.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
ա) 1999 թվականին, անհրաժեշտության դեպքում, սույն օրենքի 2 հոդվածով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք ըստ սույն օրենքի 7 հոդվածով հաստատված ծախսերի գործառական դասակարգման առանձին խմբերի և ենթախմբերի, ինչպես նաև ենթախմբերի ներսում, այն պայմանով, որ թույլ չտրվի սույն օրենքով յուրաքանչյուր ենթախմբի գծով նախատեսված հատկացումների ծավալի կրճատում` 15 տոկոսի չափով կամ ավելացում` 30 տոկոսի չափով.
բ) պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցները սույն օրենքի N 3 հավելվածով սահմանված ծավալով, ուղղել այդ հավելվածով նախատեսված ծախսերի ֆինանսավորմանը.
գ) «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29 հոդվածի կատարումն ապահովելու նպատակով սույն օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 03 խմբի 02 ենթախմբով «Դատական իշխանության մարմինների պահպանում» ծրագրով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների պահպանման գծով նախատեսված հատկացումները բաշխել ըստ առանձին դատարանների: