Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործել է մինչև 1999-09-03Բացել ARLIS-ում

Հոդված 11.

Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդը ձևավորվում է հարկային տեսչության կողմից ձեռնարկություններում, կազմակերպություններում, անհատ ձեռներեցների մոտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ստուգումներով և վերստուգումներով` հարկերը և պարտադիր վճարները թաքցնելու հետևանքով գանձված գումարներից 10 տոկոսի մասհանումների հաշվին: Ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` տարեկան ծախսերի նախահաշվի ձևով, իսկ ֆոնդի միջոցները` յուրաքանչյուր ամիս ներկայացվող հաշվետվության հիման վրա, ձևակերպվում են որպես պետական բյուջեի համապատասխան եկամուտ և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պահպանման և կապիտալ ծախսերի հոդվածներում` որպես համապատասխան ծախս:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։