Հոդված 11
Հոդված 11
Ուժի մեջ մտնելը, տևողությունը և դադարեցումը
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վավերացման ներպետական ընթացակարգերի ավարտի մասին դիվանագիտական ուղիներով Պայմանավորվող կողմերից որևէ մեկի վերջին ծանուցման ստացման օրվանից երեք ամիս հետո: Այն ուժի մեջ է տասը տարի ժամկետով և կշարունակի ուժի մեջ մնալ հաջորդ տասը տարիների համար և այդպես շարունակ, քանի դեռ Պայմանավորվող կողմերից որևէ մեկը Համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից մեկ տարի առաջ գրավոր չի ծանուցել Համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին:
2. Ինչ վերաբերում է այն ներդրումներին, որոնք կատարվել են մինչև սույն Համաձայնագրի դադարեցման ուժի մեջ մտնելը, սույն Համաձայնագրի 1-10-րդ հոդվածների դրույթները պետք է մնան ուժի մեջ սույն Համաձայնագրի դադարեցման օրվանից հետագա տասը տարիների ընթացքում:
Ի ՎԿԱՅՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված համապատասխան Կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Երևան քաղաքում 2009 թվականի հունիսի 17-ին, երկու բնօրինակով` հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանության ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. ապրիլի 26-ին