Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Ներդրումների խրախուսում և պաշտպանություն

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է խրախուսի և բարենպաստ պայմաններ ստեղծի իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից այդ տարածքում ներդրումներ կատարելու համար և պետք է ընդունի այդ ներդրումները` իր օրենքների և կանոնակարգերի համաձայն:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ պետք է մշտապես ցուցաբերվի արդար և հավասար վերաբերմունք, և ներդրողները պետք է ստանան պատշաճ պաշտպանություն և ապահովություն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։