Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Վնասների փոխհատուցում

1. Մի Պայմանավորվող կողմի այն ներդրողներին, որոնց ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վնասներ են կրում պատերազմի կամ այլ զինված ընդհարումների, հեղափոխության, արտակարգ դրության, խռովության, քաղաքացիական անկարգությունների կամ ապստամբության հետևանքով այդ Պայմանավորվող կողմի տարածքում, վերջին Պայմանավորվող կողմը տրամադրում է վնասների փոխհատուցման, վերականգնման կամ այլ կարգավորման հետ կապված ռեժիմ:

2. Այդ ռեժիմը պետք է լինի ոչ պակաս բարենպաստ, քան այն վերաբերմունքն է, որը վերջին Պայմանավորվող կողմը ցուցաբերում է իր կամ որևէ երրորդ պետության ներդրողների նկատմամբ, եթե վերջինս ավելի բարենպաստ է տվյալ ներդրողների համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։