Հոդված 6
Հոդված 6
Փոխանցումներ
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը իր օրենքների և կանոնակարգերի շրջանակներում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների առնչությամբ երաշխավորում է առանց ուշացման փոխանցել.
ա) շահույթը, տոկոսները, շահաբաժինները և ընթացիկ այլ եկամուտները,
բ) դրամական միջոցները, որոնք անհրաժեշտ են`
i) հումքի և օժանդակ նյութերի, կիսապատրաստվածքների և պատրաստի ապրանքների ձեռքբերման համար, կամ
ii) ներդրումների շարունակականությունը ապահովելու նպատակով հիմնական կապիտալի համալրման համար,
գ) ներդրումների աճի համար անհրաժեշտ լրացուցիչ դրամական միջոցները,
դ) փոխառությունների մարմանն ուղղված գումարները,
ե) ռոյալթիները կամ վարձատրությունները,
զ) ֆիզիկական անձանց աշխատավարձերը,
է) ներդրման վաճառքից կամ լուծարումից ստացված հասույթները,
ը) վնասների դիմաց փոխհատուցումը,
թ) օտարման դիմաց փոխհատուցումը:
2. Փոխանցումը պետք է իրականացվի փոխանցման օրվա դրությամբ տվյալ արտարժույթով կատարվելիք փոխանցման գործառնության համար արտարժույթի գերակայող փոխարժեքով: