Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Առավել բարենպաստ ռեժիմի դրույթներ

1. Մի Պայմանավորվող կողմի ներդրողների ընդունված ներդրումները, որոնք կատարվել են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վերջինիս օրենքների և կանոնակարգերի համաձայն, կստանան մյուս Պայմանավորվող կողմի տարածքում իրավական պաշտպանություն և արդարացի վերաբերմունք ոչ պակաս բարենպաստ պայմաններով, քան այն վերաբերմունքն է, որը ցուցաբերվում է սեփական ներդրողների կամ նման իրավիճակում գտնվող որևէ երրորդ պետության ներդրողների նկատմամբ, եթե այն ավելի բարենպաստ է:

2. Եթե Պայմանավորվող կողմը հատուկ արտոնություններ է տրամադրում որևէ երրորդ պետության ներդրողներին ազատ առևտրի գոտի, մաքսային միություն, ընդհանուր շուկա կամ տարածաշրջանային նման այլ կազմակերպություն ստեղծող համաձայնագրի կամ կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրի հիման վրա, ապա նա պարտավորված չէ նման արտոնություններ տրամադրել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։