Հոդված 4
Հոդված 4
Օտարում
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի ներդրողների ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում չպետք է օտարվեն, սեփականազրկվեն, ազգայնացվեն կամ ենթարկվեն օտարմանը, սեփականազրկմանը և ազգայնացմանը համարժեք հետևանքներ ունեցող այլ միջոցների կիրառման (այսուհետ՝ օտարում): Ներդրումները կարող են օտարվել հասարակության և պետության կարիքների համար միայն բացառիկ դեպքերում, երբ գերակայում են հանրային շահերը, օրենքով սահմանված կարգով, անխտրականության հիման վրա և համարժեք փոխհատուցմամբ, որը պետք է վճարվի օտարման միջոցներ ձեռնարկող` ընդունող երկրի սահմանադրության և օրենքների համաձայն: Այդ փոխհատուցումը պետք է համարժեք լինի օտարվող ներդրումների իրական շուկայական արժեքին` անմիջապես օտարումից կամ օտարումը հանրորեն հայտնի դառնալուց առաջ, պետք է ներառի մոտալուտ տոկոսները` հաշվարկված կիրառելի առևտրային տոկոսադրույքով օտարման փաստացի օրվանից մինչև վճարման ամսաթիվը, և պետք է լինի արդյունավետ կերպով իրացվելի:
2. Օտարման և փոխհատուցման դեպքում կցուցաբերվի ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան այն վերաբերմունքն է, որը Պայմանավորվող կողմը ցուցաբերում է իր կամ որևէ երրորդ պետության ներդրողների նկատմամբ: Փոխհատուցումը պետք է կատարվի ազատ փոխարկելի արժույթով:
3. Մի Պայմանավորվող կողմի այն ներդրողները, որոնց նկատմամբ օտարում է կատարվել, ունեն մյուս Պայմանավորվող կողմի դատական կամ այլ անկախ մարմնի կողմից իրենց գործի և ներդրումների գնահատման շուտափույթ վերանայման իրավունք` սույն հոդվածում սահմանված սկզբունքների համաձայն:
4. Երբ մի Պայմանավորվող կողմը օտարում է այն ընկերության ակտիվները, որը հիմնադրվել կամ կազմավորվել է իր օրենքների և կանոնակարգերի համաձայն, և որում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողները հանդիսանում են բաժնետոմսերի, պարտատոմսերի կամ մասնակցության այլ ձևերի սեփականատեր, կիրառվում են սույն հոդվածի դրույթները: