Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Սույն Համաձայնագրի մեկնաբանմանը և կիրառմանը վերաբերող վեճերի կարգավորումը երկու Պայմանավորվող կողմերի միջև

1. Սույն Համաձայնագրի մեկնաբանմանը կամ կիրառմանը վերաբերող ցանկացած վեճ հնարավորինս պետք է կարգավորվի դիվանագիտական ուղիներով կատարվող խորհրդակցությունների միջոցով:

2. Եթե այս կերպով վեճը հնարավոր չէ կարգավորել վեց ամսվա ընթացքում, ապա այն կարող է, յուրաքանչյուր կողմի պահանջով, ներկայացվել ad հօc միջնորդ դատարան:

3. Նման միջնորդ դատարանը կազմվում է երեք անդամից: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նշանակում է դատարանի մեկ անդամի` Պայմանավորվող կողմերից մեկի` մյուս Պայմանավորվող կողմից կարգավորման մասին ծանուցում ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում: Այդ երկու անդամները հաջորդող երկու ամիսների ընթացքում միասին ընտրում են երրորդ անդամին` այն երրորդ պետության քաղաքացու, որը երկու Պայմանավորվող կողմերի հետ ունի դիվանագիտական հարաբերություններ: Պայմանավորվող կողմերը երրորդ անդամին նշանակում են միջնորդ դատարանի նախագահ:

4. Եթե միջնորդ դատարանը չի կազմավորվել արբիտրաժի մասին գրավոր ծանուցում ստանալուց հետո չորս ամսվա ընթացքում, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, ցանկացած այլ համաձայնության բացակայության դեպքում, կարող է հրավիրել Արդարադատության միջազգային դատարանի նախագահին` դատարանի դեռևս չնշանակված անդամին (ներին) նշանակելու համար: Եթե նախագահը որևէ Պայմանավորվող կողմի քաղաքացի է կամ որևէ այլ պատճառով չի կարող իրականացնել տվյալ գործառույթը, ապա անհրաժեշտ նշանակումը (ները) կատարելու համար հրավիրվում է Արդարադատության միջազգային դատարանի` ավագությամբ հաջորդ անդամը, որը Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի չէ:

5. Միջնորդ դատարանն ինքն է սահմանում իր ընթացակարգը: Միջնորդ դատարանն իր որոշումը կայացնում է սույն Համաձայնագրի դրույթների և միջազգային իրավունքի այն սկզբունքների համաձայն, որոնք երկու Պայմանավորվող կողմերը ճանաչել են:

6. Միջնորդ դատարանն իր որոշումը կայացնում է ձայների մեծամասնությամբ, և նման որոշումը վերջնական է և պարտադիր երկու Պայմանավորվող կողմերի համար: Ad հօc միջնորդ դատարանը, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի պահանջով, պետք է հիմնավորի իր որոշման պատճառները:

7. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է կրի իր նշանակած անդամի և արբիտրաժի գործընթացում իր ներկայացուցչության հետ կապված բոլոր ծախսերը: Նախագահի և միջնորդ դատարանի մնացած ծախսերը Պայմանավորվող կողմերը պետք է կրեն հավասար մասնաբաժիններով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։