Հոդված 10
Հոդված 10
Հայցվող Կողմը, հարցման համաձայն, ձեռնարկում է ապացույցներ ձեռք բերելու միջոցներ և չի մերժում դրա կատարումը` բացառությամբ հետևյալ դեպքերի, մասնավորապես`
ա) եթե հայցվող Կողմի դատական մարմինն ապացույցներ ձեռք բերելու իրավասություն չունի,
բ) եթե ապացույցներ ձեռք բերելը վնասում է հայցվող Կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հանրային կարգին կամ հանրության բարքերին։
Եթե ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ հարցումը մերժվում է, ապա հայցվող Կողմն անհապաղ ծանուցում է հայցող Կողմին մերժման մասին և վերադարձնում է փաստաթղթերը՝ նշելով դրա պատճառները։