Հոդված 14
Հոդված 14
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս Պայմանավորվող կողմի դատարանների կողմից քաղաքացիական գործերով կայացված որոշումները և դրանք կատարում է իր տարածքում, եթե այդ որոշումներն ուժի մեջ են մտել, անցել են վերանայման կարգով բոլոր ընթացակարգերը և ենթակա են կատարման, ինչպես նաև` կայացվել են իրավասու դատարանների կողմից՝ իրավասությանն առնչվող միջազգային իրավունքի այն սկզբունքներին համապատասխան, որոնք կիրառելի են հայցվող Կողմի տարածքում:
2. Սույն Համաձայնագրում օգտագործվող «որոշումներ» բառը, անկախ դրա նշանակությունից, նշանակում է` Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի դատարանի կողմից դատական վարույթի ընթացքում ընդունված` ցանկացած ուժի մեջ մտած որոշում, որն անցել է վերանայման կարգով բոլոր ընթացակարգերը և ենթակա է կատարման Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի դատարանի դատական վարույթում։