Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

1. Հայցող Կողմը որոշման ճանաչման և կատարման համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

ա) որոշման պաշտոնական պատճենը,

բ) որոշումն ուժի մեջ մտնելու վերանայման բոլոր ընթացակարգերը անցնելու և կատարման ենթակա լինելու մասին տեղեկանք, եթե դա չի սահմանվում հենց որոշման մեջ,

գ) եթե որոշումն ընդունվել է անձի բացակայությամբ՝ դատական ծանուցագրերի կամ որևէ այլ փաստաթղթի բնօրինակը կամ նույնական պատճենը կամ այլ փաստաթուղթ, որը վկայում է այն մասին, որ պատասխանողը դատարան ներկայանալու համար պատշաճ կերպով ծանուցվել է։

2. Սույն հոդվածում նշված փաստաթղթերի հետ մեկտեղ ներկայացվում է հայցող Կողմի դատարանի տեղեկանքը, որում նշվում է այն ժամկետը, եթե այդպիսին կա, որի ընթացքում այդ որոշումը պետք է բավարարվի կամ այլ լուծում ստանա, և այդ տեղեկանքը, սույն Համաձայնագրով նախատեսված ընթացակարգերի նպատակների համար, այդպիսի բավարարման կամ այլ լուծման ժամկետը լրանալու վերջնական ապացույց է հանդիսանում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։