Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան` փաստաթղթերի փոխանցման վերաբերյալ հարցումը չի կարող մերժվել, բացառությամբ եթե հայցվող Կողմը գտնում է, որ այդ փաստաթղթերի և նյութերի բովանդակությունը վնասում է այդ Կողմի հանրային կարգին կամ հանրության բարքերին։

2. Փաստաթղթերի փոխանցումը չի կարող մերժվել այն բանի հիման վրա, որ հայցվող Կողմի իրավունքն իր դատարաններին բացառիկ իրավասություն է տալիս լսելու այն գործը, որի համար փաստաթղթերը ներկայացվել են, կամ այդ փաստաթղթերով չի հիմնավորվում գործի էությունը։

3. Ցանկացած ժամանակ, երբ փաստաթղթերի հանձնումը հնարավոր չէ իրականացնել, հայցվող Կողմը հայցող Կողմին անհապաղ ծանուցում է դրա պատճառների մասին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։