Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը մյուս Պայմանավորվող կողմի դատարանների որոշումները ճանաչում է և կատարում իր ազգային օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան։

2. Որոշումը չի ճանաչվում կամ չի կատարվում, եթե.

ա) որոշումը հակասում է հայցվող Կողմի սահմանադրական կարգին կամ հանրային կարգի սկզբունքներին,

բ) որոշումն ընդունվել է անձանց իրավական ներկայացուցչության՝ հայցվող Կողմում կիրառելի այն կանոնների խախտմամբ, որոնք վերաբերում են անգործունակությանը,

գ) որոշումն ընդունվել է անձի բացակայությամբ, և այդ մասին անձը, հայցող Կողմի կանոններին համապատասխան, պատշաճ կերպով չի ծանուցվել,

դ) որոշումը հակասում է սույն Համաձայնագրի որևէ դրույթի կամ հայցվող Կողմի իրավական համակարգին կամ դատարանների կամ երրորդ պետության դատարանների համար նախատեսում է այդպիսի որոշում ընդունելու բացառիկ իրավասություն,

ե) որոշումը վերաբերում է միևնույն անձանց միջև միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքով արդեն իսկ հարուցված գործին՝

- գործը գտնվում է հայցվող Կողմի դատարանի վարույթում, և այդ վարույթն առաջինն է հարուցվել,

- գործն ավարտվել է հայցվող Կողմի դատարանի որոշմամբ.

- գործն ավարտվել է երրորդ պետության դատարանի որոշմամբ, որը պետք է հայցվող Կողմի իրավունքով լիազորված լինի ճանաչելու և կատարելու այն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։