Հոդված 17
Հոդված 17
1. Սույն Համաձայնագրի դրույթների համաձայն՝ հայցվող Կողմի իրավասու մարմինը չի վերանայում կատարման ենթակա որոշման էությունը։
2. Հայցվող Կողմի իրավասու դատական մարմինը սույն Համաձայնագրին համապատասխան որոշումը կատարելիս ձեռնարկում է անհրաժեշտ այնպիսի գործողություններ, որոնք կիրականացներ, եթե այդ որոշումն ընդունված լիներ իր կողմից։ Կատարումը կարող է իրականացվել՝ կապված որոշման հիմնական մասի հետ, ամբողջությամբ կամ մասնակիորեն, եթե այդ մասը բաժանելի է։