Հոդված 2
Հոդված 2
Փաստաթղթերի հանձնման վերաբերյալ հարցումը ներառում է պահանջվող անձի մասին բոլոր մանրամասն տեղեկությունները, մասնավորապես՝ նրա անունը, ազգանունը, քաղաքացիությունը (եթե հայտնի է), զբաղմունքի տեսակը, բնակության վայրը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ նրանց գրասենյակը կամ գործունեության վայրը և հանձնման ենթակա փաստաթղթերի պաշտոնական գրությունը՝ բնօրինակով կամ պատճեններով՝ կախված գործից. նշված փաստաթղթերի նույնականացման հաստատում կամ նման այլ գործողության կատարում չի պահանջվում։