Հոդված 23
Հոդված 23
1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի կողմից սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից։
2. Սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է վեց ամիս հետո այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով տեղեկացնում է մյուս Կողմին սույն Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին:
3. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում սույն Համաձայնագրի վավերականության ժամանակահատվածում նախաձեռնված օգնության հարցումների վրա:
Կատարված է Դամասկոս քաղաքում 2010 թվականի մարտի 23-ին, երկու բնօրինակով` հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են։
Սույն Համաձայնագրի մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն տեքստը։
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 25-ին