Հոդված 1
Հոդված 1
Սահմանումները
1. Երրորդ երկրի քաղաքացի նշանակում է` անձ, որը չունի Պայմանավորվող կողմերից ոչ մեկի պետության քաղաքացիություն:
2. Քաղաքացիություն չունեցող անձ նշանակում է` անձ որը չունի որևէ պետության քաղաքացիություն:
3. Առանց թույլտվության գտնվող անձ նշանակում է` անձ, որը չի բավարարում կամ այլևս չի բավարարում Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու իրավական պահանջները:
4. Հայցող Պայմանավորվող կողմ նշանակում է՝ Կողմ, որը դիմում է ներկայացնում իր պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձի հետընդունման կամ տարանցման վերաբերյալ՝ սույն Համաձայնագրի դրույթների համաձայն:
5. Հայցվող Պայմանավորվող կողմ նշանակում է՝ Կողմ, որն ստանում է հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձի հետընդունման կամ տարանցման վերաբերյալ դիմում` սույն Համաձայնագրի դրույթների համաձայն:
6. Իրավասու մարմիններ նշանակում է՝ Պայմանավորվող կողմերի մարմիններ, որոնց միջոցով իրականացվում են հետընդունման կամ տարանցման ընթացակարգերը:
7. Մուտքի թույլտվություն նշանակում է՝ վավերական մուտքի բազմակի արտոնագիր, կացության թույլտվություն կամ փաստաթղթի այլ տեսակ, որի հիման վրա անձին թույլատրվում է մուտք գործել Պայմանավորվող կողմի պետության տարածք: