Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար կիրառվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
պետական պահպանություն – պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման ոլորտում պետական իշխանության մարմինների գործառույթ, որն իրականացվում է պետական կառավարման կարիքների համար իրավական, կազմակերպչական, տեղեկատվական, պահպանության, պայմանակարգային, օպերատիվ-հետախուզական, տեխնիկական և այլ միջոցառումների ամբողջության հիման վրա,
պետական պահպանության օբյեկտ – Կողմերի օրենքներին և այլ նորմատիվային իրավական ակտերին համապատասխան` պետական պահպանության ենթակա անձ,
պահպանության միջոցառում – պետական պահպանության օբյեկտների մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում, այդ թվում` նրանց երթևեկման մայրուղիներում, Կողմերի լիազորված պետական մարմինների կողմից իրականացվող գործողությունների ամբողջություն, այդ թվում` անվտանգության ապահովման մյուս պետական մարմինների ուժերի և միջոցների կիրառությամբ, որոնք ուղղված են պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովմանը և պահպանվող օբյեկտների պաշտպանությանը,
պահպանվող օբյեկտներ – պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման նպատակով պաշտպանության ենթակա շենքեր, շինություններ և կառույցներ, որտեղ տեղակայված են պետական իշխանության մարմինները, նշված շենքերին, շինություններին և կառույցներին հարակից տարածքներ ու ջրային տարածություններ, ինչպես նաև, Կողմերի օրենքներին և այլ նորմատիվային իրավական ակտերին համապատասխան, պաշտպանության ենթակա այլ օբյեկտներ,
ժամանող Կողմ – պետություն, որի պետական պահպանության օբյեկտները ժամանում են ընդունող Կողմի տարածք,
ընդունող Կողմ – պետություն, որի տարածքում իրականացվում են պահպանության միջոցառումներ` ժամանող Կողմի պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման նպատակով,
սեփական անվտանգություն - արտաքին ու ներքին սպառնալիքներից Կողմերի լիազորված պետական մարմնի պաշտպանվածության վիճակ, որն ապահովում է նրա գործունեությունն ապակազմակերպող գործոններին դիմագրավելու կարողությունը,
լիազորված պետական մարմին – գործադիր իշխանության պետական մարմին, որը լիազորված է պետական պահպանության ոլորտում: