Հոդված 17
Հոդված 17.
Օրենքի 28-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «ա» կետի «կեղծ» բառը փոխարինել «ոչ հավաստի» բառերով.
2) 1-ին մասի «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«զ) աուդիտ իրականացնող անձի նկատմամբ սույն օրենքի 31.3-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» կամ «դ» կետերով սահմանված պատասխանատվության միջոցներից որևէ մեկը կիրառելուց հետո` երկու տարվա ընթացքում, երրորդ անգամ նույն հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տրվելու դեպքում:».
3) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված աուդիտորական եզրակացությունը սույն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն ոչ հավաստի ճանաչվելու վերաբերյալ լիազորված մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից:».
4) 3-րդ մասի «ա», «բ» և «գ» տառերը փոխարինել «գ» և «ե» տառերով.
5) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով`
«4. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձը, ինչպես նաև դրա որևէ հիմնադրի (մասնակցի, բաժնետիրոջ) կողմից հիմնադրված առևտրային կազմակերպությունն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմելու լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց հինգ տարի հետո:»: