Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 12-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«գ) ակտիվների և (կամ) պարտավորությունների և (կամ) իրավաբանական անձի բաժնետոմսի (փայի, բաժնեմասի և այլ մասնակցության) գնահատում.».
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Աուդիտորական ծառայություն չի կարող իրականացնել`
ա) այն աուդիտորը կամ աուդիտորական կազմակերպությունը, որը տվյալ աուդիտի ենթարկվող անձին մատուցել է սույն հոդվածի երկրորդ մասի «ա», «գ», «դ» կամ «ե» կետերում նշված ծառայությունները կամ կատարել է այդ մասերով նախատեսված աշխատանքները` տվյալ ժամանակաշրջանը ներառող հաշվետու տարվա համար.
բ) այն աուդիտորը կամ աուդիտորական կազմակերպությունը, որը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի ապահովադիրը (բացառությամբ պարտադիր ապահովագրության տեսակների).
գ) այն աուդիտորական կազմակերպությունը, որի կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանցից, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի ապահովադիրը (բացառությամբ պարտադիր ապահովագրության տեսակների).
դ) այն աուդիտորական կազմակերպությունը, որի կառավարման մարմնի անդամներից կամ նման պարտականություններ կատարող այլ անձանցից, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձին փոխկապակցված անձ.
ե) աուդիտորը` իրեն փոխկապակցված անձանց մոտ.
զ) աուդիտորական կազմակերպությունը` իրեն փոխկապակցված անձանց մոտ:»: