Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի 18-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ե) սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կամ «բ» կետերով սահմանված պահանջների խախտման դեպքում հրաժարվել աուդիտորական ծառայությունների իրականացումից և վաղաժամկետ լուծել պայմանագիրը կամ հրաժարվել աուդիտորական կարծիք արտահայտելուց` աուդիտի ստանդարտներին համապատասխան.».
2) 2-րդ մասի «գ» կետից հանել «կամ 19-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կամ «բ» կետերով» բառերը.
3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.1» կետով`
«գ.1) օրենքով սահմանված դեպքերում աուդիտորական ծառայությունների իրականացումից հրաժարվելու և պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում լիազորված մարմնին տասը աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պարտադիր աուդիտի դեպքում` երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել հրաժարվելու պատճառների մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:».
4) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ», «ժ» և «ժա» կետերով`
«թ) ապահովել պայմաններ լիազորված մարմնի համապատասխան աշխատակիցների, այդ թվում` լիազորված մարմնի կողմից ներգրավված մասնագետների (պետական ծառայող չհանդիսացող մասնագետների դեպքում գաղտնիության պահպանման հայտարարագիր տրամադրելու պայմանով) համար` սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված հսկողությունն իրականացնելու համար և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր, այդ թվում` գաղտնիք կազմող, որոնք անհրաժեշտ են համոզվելու համար, որ աուդիտ իրականացնող անձն աուդիտն իրականացրել է աուդիտի ստանդարտներին համապատասխան.
ժ) ունենալ ինտերնետային կայք, որում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 1-ը պարտավոր է տեղադրել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտի ենթարկված անձանց ցանկը.
ժա) գործադիր տնօրենի, ինչպես նաև առկայության դեպքում` կոլեգիալ գործադիր մարմնի անդամների, խորհրդի անդամների և նախագահի (այսուհետ` կազմակերպության ղեկավար) փոփոխություն կատարելու համար ստանալ լիազորված մարմնի հաստատումը` սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված պահանջներին կազմակերպության նոր ղեկավարի համապատասխանության վերաբերյալ:»: