Անցնել բովանդակությանը

Հոդված 22. Անցումային դրույթներ

գործել է մինչև 2020-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 22. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը անհատ ձեռնարկատեր հանդիսացող աուդիտորներին տրված լիցենզիաները գործում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամիս, որից հետո դրանց գործողությունը համարվում է դադարեցված լիազորված մարմնի որոշմամբ և անհատ աուդիտորների կողմից աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի համար վճարված տարեկան պետական տուրքի գումարների վերահաշվարկ կամ վերադարձ չի կատարվում:

3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող աուդիտորական կազմակերպությունները պարտավոր են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում, իրենց լիցենզիաները համապատասխանեցնել սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին` թվով առնվազն 3 աշխատող աուդիտորների մասով, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից` նաև 5 աշխատող աուդիտորների մասով:

4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու հետ կապված նվազագույն քանակից պակաս աշխատող աուդիտոր ունեցող աուդիտորական կազմակերպությունների կողմից սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամանակահատվածում լիցենզավորմանը ներկայացվող պահանջներին չհամապատասխանեցվելու դեպքում դրանց լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված, և աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի համար վճարված տարեկան պետական տուրքի գումարների վերահաշվարկ կամ վերադարձ չի կատարվում:

5. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող աուդիտորական կազմակերպությունները պարտավոր են դիմել լիազորված մարմին` կազմակերպության ղեկավարի նկատմամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պահանջները ապահովելու նպատակով` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում: Նշված ժամկետում օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պահանջների կատարումն ապահովելու նպատակով լիազորված մարմին չդիմելու կամ նշված պահանջների կատարման ապահովումը հիմնավորող փաստաթղթեր կամ տեղեկություններ չներկայացնելու դեպքում կազմակերպության լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված, և լիցենզիայի համար վճարված տարեկան պետական տուրքի գումարների վերահաշվարկ կամ վերադարձ չի կատարվում:

6. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող աուդիտորական կազմակերպությունների նկատմամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի «ժ» կետով սահմանված` ինտերնետային կայք ունենալու պահանջը և սույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պատժամիջոցը կիրառվելու են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2011 թ. հունիսի 18

Երևան

ՀՕ-207-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։