Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործել է մինչև 2020-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 18.

Օրենքի 30-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «է» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«է) կազմակերպում և իրականացնում է հսկողություն` աուդիտ իրականացնող անձանց կողմից աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների, մասնագիտացված կառույցի կողմից հավատարմագրի պայմանների պահպանման նկատմամբ, աուդիտորների վարքագծի նորմերի պահպանման, ինչպես նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ: Հսկողության ընթացքում կարող են ներգրավվել մասնագիտացված կառույցի և (կամ) աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնագետներ` լիազորված մարմնի սահմանած կարգով և չափանիշներով.».

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է.1» կետով`

«է.1) հրապարակում է աուդիտ իրականացնող անձանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ տեղեկատվությունն իր ինտերնետ կայքում.».

3) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով`

«3. Լիազորված մարմինը` աուդիտորական ծառայությունների իրականացումից հրաժարվելու և (կամ) պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «գ.1» կետով նախատեսված պարտադիր աուդիտին վերաբերող ծանուցում ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին հրապարակում է տեղեկություններ իր ինտերնետ կայքում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։