Հոդված 1
Հոդված 1
Սահմանումներ
Սույն Համաձայնագրում ստորև բերվող սահմանումներն ունեն հետևյալ նշանակությունը.
ա) «ռեադմիսիա» - հայցող Կողմի պետության տարածքում անօրինականորեն գտնվող անձանց` սույն Համաձայնագրով նախատեսված կարգով, պայմաններով և նպատակներով հանձնումը հայցող Կողմի պետության իրավասու մարմինների կողմից և նրանց ընդունումը հայցվող Կողմի պետության իրավասու մարմինների կողմից,
բ) «անօրինականորեն գտնվել հայցող Կողմի պետության տարածքում» - հայցող Կողմի պետության տարածք մուտք գործելը կամ այդ պետության տարածքում գտնվելը` խախտելով այնտեղ գործող օրենսդրությունը` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի, ելքի և գտնվելու հարցերի վերաբերյալ,
գ) «հայցող Կողմ» - ռեադմիսիայի կամ տարանցման վերաբերյալ հայց ուղարկող Կողմ,
դ) «հայցվող Կողմ» - Կողմ, որին հասցեագրվել է ռեադմիսիայի կամ տարանցման վերաբերյալ հայցը,
ե) «երրորդ պետության քաղաքացիներ» - Կողմերի պետությունների քաղաքացիություն չունեցող և սույն Համաձայնագրի մասնակից չհանդիսացող պետության քաղաքացիություն ունեցող անձինք,
զ) «քաղաքացիություն չունեցող անձինք» - անձինք, որոնք չեն հանդիսանում Կողմերի պետությունների քաղաքացիներ և չունեն երրորդ պետության քաղաքացիություն ունենալու ապացույցներ` բացառությամբ այն անձանց, որոնք զրկվել են մի Կողմի պետության քաղաքացիությունից մյուս Կողմի պետության տարածք մուտք գործելուց հետո, և որոնց վրա տարածվում է սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետի գործողությունը,
է) «իրավասու մարմիններ» - սույն Համաձայնագրի իրականացմանը մասնակցող Կողմերի պետությունների մարմիններ,
ը) «կենտրոնական իրավասու մարմիններ» - այն Կողմերի պետությունների իրավասու մարմինները, որոնք ստանձնում են սույն Համաձայնագրի իրականացման հիմնական խնդիրները,
թ) «Կիրարկման արձանագրություն» - սույն Համաձայնագրի իրականացման կարգի վերաբերյալ Կիրարկման արձանագրություն: