Հոդված 13
Հոդված 13
Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները պատասխանատու են սույն Համաձայնագրի իրականացման համար, որի համար նրանք կկնքեն Իրականացման արձանագրություն, որտեղ նրանք կմանրամասնեն.
1. իրավասու կազմակերպական այն միավորները, որոնք պատասխանատու են դիմումների, անձանց հետընդունման և տարանցման կատարման և սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված` ոչ պարզ և վիճելի հարցերի լուծման, ինչպես նաև փոխադարձ հաղորդակցման համար,
2. սահմանի հատման այն կետերը, որոնցում կիրականացվի անձանց փոխանցումը,
3. փաստաթղթերը և այլ միջոցները, որոնք ապացուցում են կամ բավարար հիմք են հանդիսանում` ենթադրելու, որ 5-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` Երրորդ երկրի քաղաքացու հետընդունման պայմանները կատարված են,
4. ուղեկցությամբ տարանցում կատարելու մանրամասները,
5. 10-րդ հոդվածով նախատեսված ծախսերի փոխհատուցման ձևը և ընթացակարգը: