Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1) Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը մյուս Պայմանավորվող կողմի դիմումով հետ է ընդունում Երրորդ երկրի քաղաքացուն, որը Հայցող Պայմանավորվող կողմի տարածքում առանց թույլտվության բնակությունը հայտնաբերելու պահին.

1.1. ունի Հայցվող Պայմանավորվող կողմի վավեր արտոնագիր կամ կացության թույլտվություն (այսուհետ՝ բնակության թույլտվություն), որի հիման վրա նա գտնվում էր իր տարածքում, կամ

1.2. ուղղակիորեն մուտք է գործել Հայցող Պայմանավորվող կողմի տարածք առանց թույլտվության` Հայցվող Պայմանավորվող կողմի տարածքը լքելուց հետո հինգ օրվա ընթացքում:

2) Օդանավակայանի տարանցիկ արտոնագիրը, տարանցիկ արտոնագիրը, միջազգային պաշտպանության համար դիմած օտարերկրացիներին տրամադրված արտոնագիրը և ելքի պահանջը չեն համարվում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված բնակության թույլտվություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։