Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1) Պայմանավորվող կողմերի քաղաքացիությունը կհամարվի հաստատված հետևյալ վավերական փաստաթղթերով.

1.1. Չեխիայի Հանրապետության քաղաքացիությունը`

- Չեխիայի Հանրապետության` անձը հաստատող փաստաթուղթ,

- Չեխիայի Հանրապետության` ցանկացած տեսակի ճամփորդական փաստաթուղթ.

1.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը`

- Հայաստանի Հանրապետության անձնագիր:

2) Եթե քաղաքացիությունը հնարավոր չէ հաստատել սույն հոդվածի 1-ին կետում թվարկված որևէ փաստաթղթի միջոցով, քաղաքացիությունը կարող է հիմնավոր կերպով ենթադրվել` հիմք ընդունելով.

2.1. սույն հոդվածի 1-ին կետում թվարկված փաստաթղթերը, որոնց վավերականության ժամկետն ավարտվել է,

2.2. զորակոչիկների վկայականը կամ զինգրքույկը,

2.3. վարորդական իրավունքը,

2.4. ծննդյան վկայականը,

2.5. քաղաքացիության վկայականը,

2.6. հետընդունման ենթակա անձի հայտարարության գրառումը Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից,

2.7. ամուսնություն կնքելու համար իրավունակությունը հաստատող փաստաթուղթը, քանի որ այն ներառում է քաղաքացիության մասին նշում,

2.8. քաղաքացիության մասին վկայող ցանկացած այլ փաստաթուղթ:

3) Պայմանավորվող կողմերը կճանաչեն սույն հոդվածի 1-ին կետի համաձայն հաստատված քաղաքացիությունը: Եթե քաղաքացիությունը հիմնավոր կերպով ենթադրվել է` սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն, ապա Պայմանավորվող կողմերի միջև այդ ենթադրությունը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը չի հերքել այն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։