Հոդված 7
Հոդված 7
1) Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն ընդունում է Երրորդ երկրի քաղաքացուն օդով տարանցման համար` մյուս Պայմանավորվող կողմի պահանջով, և միջոցներ է ձեռնարկում անձի ընդունումը նպատակակետ երկրում կամ տարանցման այլ երկրներում ապահովելու համար:
2) Տարանցումը կարող է մերժվել, եթե Երրորդ երկրի քաղաքացուն.
2.1. նպատակակետ երկրում և/կամ տարանցման այլ երկրներում սպառնում է անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների կամ մահապատժի վտանգ, կամ էլ վտանգ է սպառնում նրա կյանքին կամ ազատությանը ռասայական, կրոնական, էթնիկ ինքնության, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ որոշակի քաղաքական հայացքներ ունենալու պատճառով,
2.2. նպատակակետ երկրում և/կամ տարանցման այլ երկրներում սպառնում է քրեական հետապնդման վտանգ,
2.3. Հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում սպառնում է քրեական հետապնդման կամ բանտարկման վտանգ, նման փաստերի մասին Հայցող Պայմանավորվող կողմը պետք է տեղեկացվի նախքան տարանցման իրականացումը: