Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար ստորև բերված տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը.
1) «Հայցող Պայմանավորվող կողմ» - յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որն իր տարածքում հայտնաբերել է առանց թույլտվության բնակվող անձի և այդ անձի հետընդունման հայցով դիմել է մյուս Պայմանավորվող կողմին,
2) «Հայցվող Պայմանավորվող կողմ» - յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որին ներկայացվել է դիմում Հայցող Պայմանավորվող կողմի տարածքում առանց թույլտվության բնակվող անձի հետընդունման վերաբերյալ,
3) «առանց թույլտվության բնակվող անձ» - ցանկացած անձ, որը չի բավարարում Հայցող Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելու կամ բնակվելու սահմանված պայմանները,
4) «Երրորդ երկիր» - Պայմանավորվող կողմերից բացի` ցանկացած երկիր,
5) «Երրորդ երկրի քաղաքացի» - ցանկացած անձ, որը չի հանդիսանում Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի, ներառյալ քաղաքացիություն չունեցող անձը:
Գլուխ II
Սեփական քաղաքացիների հետընդունումը