Հոդված 16
Հոդված 16
1) Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված` համապատասխան անհրաժեշտ պահանջների կատարման մասին միմյանց գրավոր ծանուցման օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը:
2) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ամբողջովին կամ մասամբ կասեցնել սույն Համաձայնագրի իրականացումը, բացառությամբ 2-4-րդ հոդվածների, պետության անվտանգության, հասարակական կարգի կամ հանրային առողջության պահպանման նկատառումներից ելնելով: Պայմանավորվող կողմերը միմյանց դիվանագիտական ուղիներով անմիջապես կծանուցեն Համաձայնագրի իրականացման կասեցման որոշման մասին: Համաձայնագրի իրականացման կասեցումն ուժի մեջ կմտնի մյուս Պայմանավորվող կողմին ծանուցումը հանձնելու օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
3) Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել այն դիվանագիտական ուղիներով մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցելու միջոցով: Համաձայնագիրը կդադարեցվի ծանուցումը ստանալուն հաջորդող իննսուներորդ օրը:
Կատարված է Երևան քաղաքում 2010 թվականի մայիսի 17-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, չեխերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. ապրիլի 1-ին
Կիրարկման արձանագրություն
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության և Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի կիրարկման մասին
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը և Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը (այսուհետ՝ Պայմանավորվող կողմեր),
Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) կիրարկման նպատակով,
Համաձայնագրի 13-րդ հոդվածին համապատասխան,
համաձայնեցին հետևյալի մասին.
Համաձայնագրի կիրարկման համար իրավասու կազմակերպական միավորներ