Հոդված 6
Հոդված 6
1) Երրորդ երկրի քաղաքացու հետընդունման դիմումը ներկայացվում է և քննվում անմիջականորեն Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից: Դիմումը պետք է ներառի.
1.1. անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ և վայր, սեռ, քաղաքացիություն, եթե հայտնի է,
1.2. ճամփորդական փաստաթղթի, եթե առկա է, տեսակը, համարը, տալու վայրը և վավերականությունը,
1.3. Հայցող Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելու ամսաթիվը, վայրը և միջոցը, եթե հայտնի են,
1.4. դիմում ներկայացնելու պատճառները, ինչպես նախատեսված է սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածով,
1.5. անձի վատառողջության կամ տարիքի պատճառով հատուկ օգնության, խնամքի կամ աջակցության կարիք ունենալու մասին նշում,
1.6. պաշտպանության կամ անվտանգության անհրաժեշտ միջոցների մասին նշում,
1.7. անձի` լեզուների տիրապետման մասին նշում, մասնավորապես` հետընդունման ենթակա անձի հետ հաղորդակցումը հեշտացնելու նպատակով թարգմանչի անհրաժեշտության մասին,
1.8. անձի փոխանցման համար առաջարկվող վայրը և ամսաթիվը:
2) Երրորդ երկրի քաղաքացու հետընդունման դիմումը ներկայացվում է առանց անհարկի հետաձգման, եթե անգամ քաղաքացու անհապաղ փոխանցումը իրավական կամ գործնական խոչընդոտների պատճառով հնարավոր չէ: Դիմումը ներկայացվում է ոչ ուշ, քան մեկ տարի անց այն օրվանից հետո, երբ Հայցող Պայմանավորվող կողմը հաստատում է, որ Երրորդ երկրի քաղաքացու` իր տարածք մուտք գործելը կամ բնակությունը անօրինական է եղել:
3) Հայցվող Պայմանավորվող կողմը անհապաղ պատասխանում է դիմումին, բայց ոչ ուշ, քան այն ստանալու օրվանից երեսուն օր հետո:
4) Հայցվող Պայմանավորվող կողմը անհապաղ հետ է ընդունում Երրորդ երկրի քաղաքացուն, որի հետընդունումը համաձայնեցված է, բայց ոչ ուշ, քան Հայցող Պայմանավորվող կողմի դրական պատասխանն ստանալուց յոթ օր հետո: Երրորդ երկրի քաղաքացու փոխանցումը կարող է հետաձգվել իրավական կամ գործնական խոչընդոտների պատճառով այնքան ժամանակ, քանի դեռ այդ խոչընդոտներն առկա են, բայց մեկ տարուց ոչ ավելի:
5) Երրորդ երկրի քաղաքացին, որը վատառողջության կամ տարիքի պատճառով հատուկ օգնության, խնամքի կամ աջակցության կարիք ունի, կամ եթե անհրաժեշտ են պաշտպանության կամ անվտանգության միջոցներ, փոխանցվում և հանձնվում է ուղեկցությամբ: Կազմվում է Հետընդունման մասին պաշտոնական արձանագրություն երկու օրինակով` ներառելով հետևյալ տվյալները.
5.1. անձի անուն և ազգանուն,
5.2. ծննդյան ամսաթիվ և վայր,
5.3. քաղաքացիություն,
5.4. անձի մոտ գտնվող անձնական իրերի և գումարի ցանկ,
5.5. հատուկ օգնության, խնամքի կամ աջակցության կարիք ունեցող անձի հետընդունման դեպքում պաշտոնական արձանագրությունը կներառի տեղեկություններ փոխանցման պահին անձի առողջական վիճակի մասին:
6) Եթե անձը, որի հետընդունումը համաձայնեցված է, չունի վավերական ճամփորդական փաստաթուղթ, ապա Հայցող Պայմանավորվող կողմը այդ անձին տրամադրում է արտակարգ ճամփորդական փաստաթուղթ:
7) Հայցող Պայմանավորվող կողմը Երրորդ երկրի քաղաքացուն հետ կընդունի, եթե Հայցվող Պայմանավորվող կողմը հետ ընդունելուց հետո` երեսուն օրվա ընթացքում, հայտնաբերում է, որ հետընդունման պայմանները, ինչպես սահմանված են սույն Համաձայնագրով, չեն բավարարվել հետընդունման դիմումի ներկայացման պահին:
Գլուխ IV
Երրորդ երկրի քաղաքացիների տարանցումը