Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1) Տարանցման դիմումները կներկայացվեն և կքննվեն անմիջականորեն Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից: Դիմումը պետք է ներառի.

1.1. անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ և վայր, սեռ, քաղաքացիություն,

1.2. անձնագրի տեսակ, համար, տալու վայր և վավերականություն,

1.3. հայտարարություն, որը հավաստում է, որ ընդունումը նպատակակետ երկրում կամ տարանցման այլ երկրում կազմակերպվել է 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն,

1.4. հայտարարություն, որը հավաստում է այն հանգամանքների բացակայության մասին, որոնք կարող են տարանցման մերժման պատճառ դառնալ` 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն,

1.5. թռիչքի մանրամասներ (ամսաթիվ, չվերթի համար, ժամանման և մեկնման ժամ),

1.6. անձի վատառողջության կամ տարիքի պատճառով հատուկ օգնության, խնամքի կամ աջակցության անհրաժեշտության մասին նշում,

1.7. պաշտպանության կամ անվտանգության անհրաժեշտ միջոցների մասին նշում,

1.8. անձի` լեզուների տիրապետման մասին նշում, մասնավորապես` տարանցման ենթակա անձի հետ հաղորդակցվելը հեշտացնելու նպատակով թարգմանչի անհրաժեշտության մասին,

1.9. անձի փոխանցման համար առաջարկվող վայրը և ժամկետը,

1.10. նպատակակետ երկիրը և համապատասխան տարանցման երկիրը (երկրները)` յուրաքանչյուր փոխադրման չվերթի ամսաթվի և ժամի մասին նշումով,

1.11. ուղեկցությամբ իրականացվող տարանցման դեպքում` Երրորդ երկրի քաղաքացուն ուղեկցող անձանց տվյալները (անուն, ազգանուն, պաշտոն, անձնագիր):

2) Օդով տարանցման վերաբերյալ դիմումը պետք է ուղարկվի առանց անհարկի հետաձգման, այնպես որ այն Հայցվող Պայմանավորվող կողմին հասնի ոչ ուշ, քան տարանցման մեկնարկից 72 ժամ առաջ: Հայցվող Պայմանավորվող կողմը պատասխանում է ոչ ուշ, քան դիմումը ստանալուց 24 ժամ հետո:

3) Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները օդով տարանցումը կիրականացնեն իրենց ազգային օրենսդրության համաձայն:

4) Տարանցման ենթակա անձի կամ ուղեկցող անձնակազմի համար արտոնագիր չի պահանջվի օդանավակայանի տարանցման գոտում մնալու ընթացքում:

5) Օդով տարանցման ենթակա անձը կարող է հետ վերադարձվել Հայցող Պայմանավորվող կողմին, եթե չեն բավարարվել 7-րդ հոդվածի 1-ին կետի պայմանները, կամ եթե բացահայտվել են պատճառներ, որոնց հիման վրա տարանցումը մերժվում է, ինչպես սահմանված է 7-րդ հոդվածի 2-րդ կետում:

Գլուխ V

Անձնական տվյալների պաշտպանությունը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։