Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1) Պայմանավորվող կողմերը կփոխանցեն անձնական տվյալները (այսուհետ` Տվյալներ), որոնք անհրաժեշտ են սույն Համաձայնագրի իրականացման համար, իրենց ազգային օրենսդրության համաձայն, եթե սույնով այլ բան նախատեսված չէ: Պայմանավորվող կողմերը կգործեն հետևյալ սկզբունքների համաձայն.

1.1. Հայցվող Պայմանավորվող կողմը կարող է օգտագործել Տվյալները բացառապես սույն Համաձայնագրի նպատակներով և Հայցող Պայմանավորվող կողմի սահմանած պայմաններով:

1.2. Հայցվող Պայմանավորվող կողմը, Հայցող Պայմանավորվող կողմի պահանջով, կտրամադրի տեղեկություններ փոխանցած Տվյալների և դրանց միջոցով ձեռք բերած արդյունքների օգտագործման վերաբերյալ:

1.3. Տվյալները կփոխանցվեն բացառապես Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններին: Տվյալների հրապարակումը այլ մարմիններին կարող է իրականացվել միայն Հայցող Պայմանավորվող կողմի գրավոր համաձայնությամբ:

1.4. Հայցող Պայմանավորվող կողմը հաշվի կառնի փոխանցվող Տվյալների հավաստիությունը և ճշգրտությունը և կքննարկի փոխանցման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը: Տվյալները չեն փոխանցվի, եթե դրանք հակասում են Հայցող Պայմանավորվող կողմի օրենսդրությանը կամ վնասում են Տվյալների սուբյեկտների օրինական շահերը: Եթե բացահայտվի, որ սխալ կամ ոչ ճշգրիտ Տվյալներ են փոխանցվել, կամ դրանք չպետք է փոխանցվեին, Հայցվող Պայմանավորվող կողմը անհապաղ կտեղեկացվի այդ մասին: Հայցվող Պայմանավորվող կողմը կուղղի այդ Տվյալները կամ կոչնչացնի դրանք, եթե դրանք չպետք է փոխանցվեին:

1.5. Անձը, ում Տվյալները պետք է փոխանցվեն կամ փոխանցվել են, տեղեկացվում է փոխանցվող Տվյալների վերաբերյալ, եթե նա նման պահանջ է ներկայացնում, և եթե դա թույլատրվում է համապատասխան Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ:

1.6. Հայցող Պայմանավորվող կողմը տեղեկություններ կտրամադրի իր օրենսդրությանը համապատասխան Տվյալների ոչնչացման համար գործող ժամկետների մասին: Այդ ժամկետներից անկախ` հետընդունման կամ տարանցման ենթակա անձի վերաբերյալ Տվյալները պետք է ոչնչացվեն, հենց որ դադարի գոյություն ունենալ այն պատճառը, որով դրանք փոխանցվել են: Հայցող Պայմանավորվող կողմը կտեղեկացվի այդ Տվյալների ոչնչացման և վերջինիս պատճառների մասին: Սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու դեպքում ստացված բոլոր Տվյալները կոչնչացվեն սույն Համաձայնագիրը դադարեցնելու օրվանից ոչ ուշ:

1.7. Պայմանավորվող կողմերը գրառումներ կվարեն Տվյալների փոխանցման, ստացման և ոչնչացման մասին: Այդ գրառումներում պահպանվող Տվյալները կարող են օգտագործվել միայն ստուգելու համար` արդյոք Տվյալները մշակվել են օրենսդրության և սույն Համաձայնագրի դրույթների համաձայն:

1.8. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ կլինեն կանխելու համար Տվյալների չարտոնված կամ պատահական օգտագործումը, դրանց կորուստը կամ չարտոնված կամ պատահական փոփոխումը կամ ոչնչացումը, դրանց չարտոնված փոխանցումը կամ հրապարակումը կամ ցանկացած այլ չարտոնված մշակում կամ օգտագործում:

2) Անձանց հետընդունման կամ տարանցման հետ կապված փոխանցվող Տվյալները կվերաբերեն միայն հետևյալին.

2.1. Հետընդունման կամ տարանցման ենթակա անձի և անհրաժեշտության դեպքում նաև նրա ընտանիքի անդամների վերաբերյալ Տվյալներ (օրինակ` անուն, ազգանուն, նախկին անուններ, մականուններ կամ կեղծանուններ, այլ անուններ, ծննդյան վայր և ամսաթիվ, ներկա և նախկին քաղաքացիություններ) և/կամ այլ տվյալներ, որոնք թույլ կտան պարզելու հետընդունման կամ տարանցման ենթակա անձի ինքնությունը, ինչպես նաև` տվյալ անձի հետընդունումը կամ տարանցումը կազմակերպելու համար անհրաժեշտ տվյալներ,

2.2. անձնագիր, ինքնությունը հաստատող փաստաթուղթ կամ այլ անձնական կամ ճամփորդական փաստաթուղթ կամ անցագիր (համարը, վավերականությունը, տալու ամսաթիվը և վայրը, տրամադրող մարմինը և այլն),

2.3. Պայմանավորվող կողմի տրամադրած կացության թույլտվություն,

2.4. բնակության վայրերը և մինչ այդ անցած երթուղիները:

Գլուխ VI

Ծախսերի փոխհատուցումը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։