ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսդրությունը
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսդրությունը
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսդրությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա և բաղկացած է սույն օրենսգրքից, այդ ոլորտին վերաբերող օրենքներից և իրավական այլ ակտերից:
Ընդերքն օգտագործելիս հողային, անտառային և օդային տարածքների, բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև ջրային ավազանների հետ առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: