Հոդված 15
Հոդված 15.
Օրենքի 31-րդ հոդվածում`
1) ուժը կորցրած ճանաչել 1.1-ին մասը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը միաժամանակ կարող է նշանակվել Փրկարար ծառայության վարչության պետ:».
3) 4-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը` Փրկարար ծառայության տնօրենի ներկայացմամբ» բառերով.
4) 5-րդ մասի «ղեկավարի լիազորած պաշտոնատար անձը» բառերը փոխարինել «տնօրենը` անմիջական ղեկավարի ներկայացմամբ» բառերով.
5) 6-րդ մասի առաջին նախադասության «ծառայողների համար» բառերը փոխարինել «բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար հանրապետական գործադիր մարմնի կադրային մարմինը, իսկ կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար» բառերով, իսկ երկրորդ նախադասության «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը` «համապատասխան» բառով: