Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի 14-րդ հոդվածում`
1) հանել 1-ին մասի «դ» կետի «- փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտ» բառերը, իսկ «ե» կետը «- փրկարարական ծառայության ենթասպա» պարբերությունից հետո լրացնել «- փրկարարական ծառայության ավագ» պարբերությամբ.
2) 3-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը» բառերով.
3) 4-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարի լիազորած պաշտոնատար անձը» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության տնօրենը» բառերով.
4) 5-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով.
5) 7-րդ մասը «ծառայությունը» բառից հետո լրացնել «սույն օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «դ», «ե» և «ժա» կետերի հիմքով» բառերով: