Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 11-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Հանրապետական գործադիր մարմնի համակարգում գործող ուսումնական հաստատությունում, ճգնաժամային կառավարման կենտրոնում և այլ պետական ոչ առևտրային կազմակերպություններում փրկարարական ծառայությունը կազմակերպվում է նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն` պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցող և այդ ծառայությունների դիմաց ստացվող միջոցներից ֆինանսավորվող փրկարարական ծառայության հաստիքների հատկացված թվաքանակի սահմաններում:».
2) 2-րդ մասից հանել «պետական մարմնի» բառերը: