Հոդված 39
Հոդված 39.
Սույն օրենքից բխող այլ հարաբերությունների կարգավորումը
1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտ» կոչում ստացած ծառայողները`
1) նույն կոչումով շարունակում են ծառայությունը մինչև ծառայության ավարտը.
2) բարձրագույն կրթություն ստանալու պարագայում համապատասխան հաստիքի առկայության դեպքում նրանց շնորհվում է «փրկարարական ծառայության լեյտենանտ» կոչում: