Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 7-րդ հոդվածում`
1) 1-ին մասի առաջին պարբերությունից հանել «, ուսումնական հաստատություններ» բառերը, իսկ երկրորդ պարբերությունից` «և թվաքանակը» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Փրկարար ծառայության, այդ թվում` փրկարարական ծառայության հաստիքների թվաքանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ սույն օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցող և այդ ծառայությունների դիմաց ստացվող միջոցներից ֆինանսավորվող փրկարարական ծառայության հաստիքների թվաքանակի, որը սահմանում է հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը:».
3) 2-րդ մասի «լիազոր մարմնի ղեկավարը (պետը)» բառերը փոխարինել «ծառայության ղեկավարը (տնօրենը)» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Փրկարար ծառայության կառավարումն իրականացնում է հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը, որը սահմանում է փրկարար ծառայության`
ա) կառուցվածքային, տարածքային և այլ ստորաբաժանումների կառուցվածքը.
բ) հաստիքացուցակը:»: