Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16.

Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 2-րդ մասից հանել «զինվորական» բառը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Փրկարար ծառայության կենտրոնական ապարատի վարչության պետ կարող է նշանակվել փրկարարական ծառայության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է բարձրագույն խմբի պաշտոն կամ մեկ տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն:».

3) 3-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը» բառերով.

4) 7-րդ, 9-րդ և 10-րդ մասերի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով.

5) 8-րդ մասը «դեպքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների» բառերով.

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.

«8.1. Ուսումնական հաստատություններ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ավարտած փրկարարական ծառայության ծառայողները նշանակվում են իրենց կրթությանը համապատասխանող հաստիքով նախատեսված փրկարարական ծառայության պաշտոնի, իսկ նման թափուր պաշտոն չլինելու դեպքում` ուսման մեկնելուց առաջ զբաղեցրած պաշտոնից ոչ ցածր պաշտոնի:».

7) 9-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այս դեպքում քաղաքացիների հետ կնքվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված ժամկետային (ուսումնական փորձաշրջանի ժամկետով) աշխատանքային պայմանագիր, և վճարվում է տվյալ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափ:».

8) 10-րդ մասը «միջին» բառից հետո լրացնել «և կրտսեր» բառերով.

9) 11-րդ մասը «հետո» բառից հետո լրացնել «սույն հոդվածի 10-րդ մասում» բառերով.

10) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին մասով.

«11.1. Փրկարարական ծառայողների ռոտացիայի կարգը սահմանում է կառավարությունը:».

11) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Փրկարարական ծառայության անցնող քաղաքացու և հանրապետական գործադիր մարմնի միջև կնքվում է 1-ից 5 տարի ժամկետով պայմանագիր, որը ստորագրում է`

ա) բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը.

բ) կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար Փրկարար ծառայության տնօրենը:».

12) ուժը կորցրած ճանաչել 13-րդ մասը.

13) 14-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը» բառերով.

14) 15-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարի կամ նրա լիազորած» բառերը փոխարինել «սույն հոդվածի 12-րդ մասում նշված, պայմանագիրը ստորագրող» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։