Հոդված 25
Հոդված 25.
Օրենքի 59-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն օրենքի 58-րդ հոդվածով նախատեսված բոլոր կարգապահական տույժերը տալիս է հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը, իսկ փրկարարական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի համար` փրկարար ծառայության տնօրենը:».
2) 7-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը» բառերով.
3) 9-րդ մասը «Գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների» բառերից հետո լրացնել «, բացառությամբ վարչությունների պետերի և նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող ծառայողների,» բառերով, իսկ նույն մասի «ղեկավարի տեղակալը» բառերը փոխարինել «տնօրենը» բառով.
4) 10-րդ մասի «ղեկավարի տեղակալն ու ծառայողի անմիջական ղեկավարը» բառերը փոխարինել «տնօրենը, տնօրենի տեղակալը և վարչության պետը» բառերով.
5) 13-րդ մասը «ժամանակահատվածում» բառից առաջ լրացնել «, ինչպես նաև ծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցելու» բառերով: