Անցնել բովանդակությանը

Հոդված 35

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 35.

Օրենքի 75-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «անվճար որակյալ բուժօգնությամբ» բառերից հետո բութը հանել և մասը լրացնել «համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում: Ծառայության անցկացման վայրում նման բժշկական հիմնարկների բացակայության, ինչպես նաև անհետաձգելի դեպքերում փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց է տրվում» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-10-րդ մասերով.

«3. Հանրապետական գործադիր մարմնի համակարգում գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բժշկական հաստատություն` փրկարարական ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների (այդ թվում` կենսաթոշակառուների ու նրանց ընտանիքների անդամների) բուժսպասարկումը և բուժումը կատարելու նպատակով:

4. Հանրապետական գործադիր մարմնի բժշկական հաստատությունը արտակարգ իրավիճակների և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ գործում է աղետների բժշկության համակարգում ու իրականացնում է տուժած բնակչության բուժսպասարկում:

5. Հանրապետական գործադիր մարմնի բժշկական հաստատությունից կարող են օգտվել այլ մարմինների ծառայողները և քաղաքացիները: Այդ մարմինների ցանկը և հանրապետական գործադիր մարմնի բժշկական հաստատությունից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Հանրապետական գործադիր մարմնի բժշկական հաստատությունում փրկարարական ծառայությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

7. Հանրապետական գործադիր մարմնի բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Հանրապետական գործադիր մարմնի բժշկական հաստատության փրկարարական ծառայության պաշտոնների համապատասխանությունը սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված պաշտոնների խմբերին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ փրկարարական ծառայության պաշտոններում նշանակումները կատարվում, և կոչումները շնորհվում են սույն օրենքով սահմանված կարգով:

9. Հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի հրամանով ձևավորվում է հանրապետական գործադիր մարմնի բժշկական հանձնաժողով, և սահմանվում են այդ հանձնաժողովի գործունեության կարգը, պայմանները և լիազորությունները:

10. Սույն հոդվածով նախատեսված բժշկական հաստատությունը ստեղծվում է օրենքով չարգելված միջոցների հաշվին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։