Հոդված 41. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի բաժնեմասի նկատմամբ գրավի իրավունքի գրառման համար անհրաժեշտ փաստաթղթերը
Հոդված 41. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի բաժնեմասի նկատմամբ գրավի իրավունքի գրառման համար անհրաժեշտ փաստաթղթերը
1. Բաժնեմասի (դրա մասի) գրավի դեպքում գործակալություն են ներկայացվում՝
1) բաժնեմասի սեփականատիրոջ դիմումը.
2) գրավի պայմանագիրը.
3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
4) գրավառուի մասին տեղեկություններ. ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը, բնակության, հաշվառման վայրը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, իրավաբանական անձի համար՝ լրիվ ֆիրմային անվանումը, գրանցման համարը, Հայաստանի Հանրապետության համար՝ բաժնեմասի կառավարման լիազորություն ունեցող պետական կամ տարածքային կառավարման լիազորված մարմնի անվանումը:
2. Բաժնեմասի (դրա մասի) հաջորդող գրավի դեպքում գործակալություն են ներկայացվում`
1) գրավառուի գրավոր համաձայնությունը.
2) բաժնեմասի (դրա մասի) գրավի պայմանագիրը.
3) բաժնեմասի սեփականատիրոջ դիմումը.
4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
5) գրավառուի մասին տեղեկություններ. ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը, բնակության, հաշվառման վայրը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, իրավաբանական անձի համար՝ լրիվ ֆիրմային անվանումը, գրանցման համարը, Հայաստանի Հանրապետության համար՝ բաժնեմասի կառավարման լիազորություն ունեցող պետական կամ տարածքային կառավարման լիազորված մարմնի անվանումը:
3. Բաժնեմասի կամ դրա մասի գրավի դադարման դեպքում գործակալություն են ներկայացվում՝
1) գրավատուի դիմումը.
2) գրավառուի գրավոր հավաստումը գրավի դադարման մասին: