Գլուխ 13 · ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
Հոդված 63. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը հաստատող՝ պետական միասնական գրանցամատյանից տրվող քաղվածքը
Հոդված 63. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը հաստատող՝ պետական միասնական գրանցամատյանից տրվող քաղվածքը
1. Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը հաստատող` պետական միասնական գրանցամատյանից վերցված համապատասխան քաղվածքի ձևը հաստատում է արդարադատության նախարարը:
2. Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը հաստատող` պետական միասնական գրանցամատյանից վերցված համապատասխան քաղվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
1) անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը.
2) անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը.
3) անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը.
4) պետական հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը.
5) հաշվառման և (կամ) բնակության վայրը.
6) քաղվածքը տրամադրելու տարին, ամիսը, օրը: