Հոդված 14
Հոդված 14
Անդամը կարող է.
ա) միգրանտ աշխատողներին ընձեռել աշխատանքի ազատ ընտրություն՝ ապահովելով նրանց աշխարհագրական շարժունակության իրավունքը՝ պայմանով, որ միգրանտ աշխատողը զբաղվածության նպատակով օրինականորեն բնակվում է իր տարածքում երկու տարին չգերազանցող ժամանակահատվածում, կամ, եթե երկրի օրենսդրությունը պայմանագրերի համար նախատեսում է երկու տարուց քիչ տևողությամբ ժամանակահատված, որ միգրանտ աշխատողն ավարտել է աշխատանքը առաջին աշխատանքային պայմանագրով,
բ) գործատուների և աշխատողների ներկայացուցչական կազմակերպությունների հետ համապատասխան խորհրդակցություններից հետո կարգավորել իր տարածքից դուրս ձեռք բերված մասնագիտական որակավորումը, այդ թվում՝ վկայականներն ու վկայագրերը ճանաչելու կանոնակարգերը,
գ) սահմանափակել որոշակի տեսակի զբաղվածության կամ գործողությունների մատչելիությունը, երբ դա անհրաժեշտ է երկրի շահերի համար: