Հոդված 16
Հոդված 16
1. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, կարող է իր վավերագրին կից հայտարարության միջոցով բացառել սույն Կոնվենցիայի 1-ին կամ 2-րդ մասերի ընդունումը:
2. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որն արել է այդպիսի հայտարարություն, կարող է ցանկացած ժամանակ չեղյալ համարել այն լրացուցիչ հայտարարության միջոցով:
3. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որի համար սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան արված հայտարարությունը մնում է ուժի մեջ, սույն Կոնվենցիայի կիրառման մասին իր զեկույցներում չընդունված մասի դրույթների կապակցությամբ նշում է իր օրենսդրության և պրակտիկայի դրության մասին, թե որքանով են նշված դրույթները կիրառվում կամ որքանով պետք է կիրառվեն, ինչպես նաև՝ պատճառները, թե ինչու դրանք չեն ընդգրկվել ընդունված Կոնվենցիայում: