ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 20
Հոդված 20
1. Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր Անդամներին ծանուցում է Կազմակերպության Անդամներից ստացած բոլոր վավերագրերի և չեղյալ հայտարարելու վերաբերյալ ակտերի գրանցման մասին:
2. Կազմակերպության Անդամներին ծանուցելով իր ստացած 2-րդ վավերագրի գրանցման մասին՝ Գլխավոր տնօրենը Կազմակերպության Անդամների ուշադրությունը հրավիրում է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա վրա: